26 Sep
26Sep

Գրիգոր Զոհրապ

Հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապը նույնպես մասնագիտությամբ իրավաբան-քաղաքագետ էր: Զոհրապը ծնվել է Կոստանդնուպոլսում, իսկ նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում:1876 թվականին Զոհրապն ընդունվում է Կալաթասարայի վարժարան, որը այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր,այստեղ ուսանում և երկրաչափական գործը և բաժինն ավարտում է գերազանց գիտելիքներով: Այնուհետև աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, և միաժամանակ սովորում է Կալաթասարայի իրավագիտության բաժնում: 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում է փաստաբան-իրավաբանի վկայական: Իրավաբանության ասպարեզում մեծ ճանաչում ունեցած գրողը որպես իրավաբան հայտնի էր հատկապես օտարահպատակների մոտ:Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Սակայն հետագայում Զոհրապին արգելվում է թուրքական դատարաններում դատեր պաշտպանելը: Այսպիսով բոլորիս շատ հայտնի, մեծ ճանաչում ունեցած  նշանավոր գրողը ևս փաստաբան էր, որի մասին շատ քչերս գիտեինք, այդ թվում նաև ես: Պետք է նշեմ նաև, որ Զոհրապը ևս զոհ գնաց 1915 թվականի Եղեռնին՝ աքսորի ճանապարհին:

Հարություն Շահրիկյան

Նկարում հայտնի իրավաբան, հայ ազգային-ազատագրական գործիչ Հարություն Շահրիկյանն է, ով ևս դարձավ Մեծ Եղեռնի զոհ: Շահրիկյանը բարձրագույն կրթություն ստացել և ավարտել  է Գալատասառայի լիցեյում՝ իրավաբանի մասնագիտությամբ:1880 թվականին ընդունվում է աշխատանքի,որպես փաստաբան՝Տրապիզոնում:1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հատկապես մեծ էր Շահրիկյանի դերակատարումը, ով ամեն կերպ փորձում էր օգնել՝ հայազգի խոշոր գործարաններից դրամական միջոցներ հավաքելով և մեծ քանակությամբ զենք փոխադրելով կռվի շրջաններ:Նշեմ նաև,որ եղել է ՀՅԴ կուսակցության անդամ:

Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը ծնվել է Շոտլանդիայի Էրինբուրգ քաղաքում: Սթիվենսոնը աշխարհահռչակ վեպերի հեղինակ է, բանաստեղծ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ:1864 թվականին Սթիվենսոնը ընդունվել  է  Էրինբուրգի համալսարանի ինժեներական բաժին, սակայն հետագայում փոխում է մասնագիտությունն ու 1875  թվականին ավարտում է համալսարանը իրավաբանի մասնագիտությամբ:

Հետաքրքիր է հատկապես այն փաստը,որ Սթիվենսոնը հակում է ունեցել կանանց և գինու նկատմամբ:

Комментарии
* Адрес электронной почты не будет отображаться на сайте.
ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ