25 Sep
25Sep

Թոփ  10 հայտնի մարդիկ,ովքեր մասնագիտությամբ նաև իրավաբան էին:

1.Ֆրանց Կաֆկա (վեպերի,պատմվածքների հեղինակ,գրականության խոշորագույն գործիչ)

   Կաֆկան 1901 թվականին ընդունվել է Պրահայի Կարլ Ֆերդինանի անվան գերմանական համալսարանի քիմիայի բաժին, սակայն երկու շաբաթ անց տեղափոխվել է իրավաբանության բաժին:Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Կաֆկան աշխատել է ապահովագրական ընկերությունում: Կարևոր է նշել նաև,որ Կաֆկան 1906  թվականի հուլիսին ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան  և անցել է մեկամյա պարտադիր չվճարվող ծառայություն քրեական ու քաղաքացիական դատարաններում: 

https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D6%81_%D4%BF%D5%A1%D6%86%D5%AF%D5%A1 

 2. Ջոն Նոքս

   Ջոն Նոքսը ծնվել է Շոտլանդիայում: 1522 թվականին սովորել է Գլազգոյի համալսարանում, իսկ  1531-ին ուսումը շարունակել է Սենտ-Էնդրյուս համալսարանում: Եղել է Եվրոպայում 16-րդ դարի կեսերին սկիզբ առած <<Բողոքական բարեփոխումներ>> շարժման ղեկավարներից մեկը:

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%B8%D5%B6_%D5%86%D5%B8%D6%84%D5%BD 

3.Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

  Սթիվենսոնը աշխարհահռչակ վեպերի հեղինակ է, բանաստեղծ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ: 1864 թվականին Սթիվենսոնը ընդունվել  է  Էրինբուրգի համալսարանի ինժեներական բաժին, սակայն հետագայում փոխում է մասնագիտությունն ու 1875  թվականին ավարտում է համալսարանը իրավաբանի մասնագիտությամբ: Հետաքրքիր է հատկապես այն փաստը,որ Սթիվենսոնը հակում է ունեցել կանանց և գինու նկատմամբ:

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF_%D4%BC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD_%D5%8D%D5%A9%D5%AB%D5%BE%D5%A5%D5%B6%D5%BD%D5%B8%D5%B6 

4.Մահաթմա Գանդի

Մահաթմա Գանդիին անվանում էին նաև ՙՙհազարամյակի մարդ՚՚: Գանդին ասում էր, որ աշխարհում պայքարը ոչ թե լավ ու վատ մարդկանց միջև է, այլ ամեն մարդու հոգում՝ կյանքի և մահվան, բարու և չարի միջև:Մահաթմա Գանդին 1888 թվականին մեկնում է Լոնդոն,որտեղ երեք տարի սովորում է իրավաբանության ֆակուլտետում և ավարտում: 1893 թվականին նա աշխատանքի է տեղավորվում Հարաֆային Աֆրիկայում ։ Այնտեղ սկսում է իր, և իր տեղացիների պաշտպանության գործընթացը։ Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնվում են արիության, արդարության ու ոչ բռնության վրա։ 

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A9%D5%B4%D5%A1_%D4%B3%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB 

5.Գրիգոր Զոհրապ

Հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապը նույնպես մասնագիտությամբ իրավաբան-քաղաքագետ էր: Աշխատել է խորթ հոր իրավաբանական գրասենյակում, և միաժամանակ սովորել  է Կալաթասարայի իրավագիտության բաժնում: 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում է փաստաբան-իրավաբանի վկայական: Իրավաբանության ասպարեզում մեծ ճանաչում ունեցած գրողը որպես իրավաբան հայտնի էր հատկապես օտարահպատակների մոտ:Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։Այսպիսով բոլորիս շատ հայտնի, մեծ ճանաչում ունեցած  նշանավոր գրողը ևս փաստաբան էր, որի մասին շատ քչերս գիտեինք, այդ թվում նաև ես: Պետք է նշեմ նաև, որ Զոհրապը ևս զոհ գնաց 1915 թվականի Եղեռնին՝ աքսորի ճանապարհին:

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80_%D4%B6%D5%B8%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA 

6.Հարություն Շահրիկյան

Շահրիկյանը բարձրագույն կրթություն ստացել և ավարտել  է Գալատասառայի լիցեյում՝ իրավաբանի մասնագիտությամբ:1880 թվականին ընդունվում է աշխատանքի,որպես փաստաբան՝Տրապիզոնում:1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հատկապես մեծ էր Շահրիկյանի դերակատարումը, ով ամեն կերպ փորձում էր օգնել՝ հայազգի խոշոր գործարաններից դրամական միջոցներ հավաքելով և մեծ քանակությամբ զենք փոխադրելով կռվի շրջաններ:

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D5%87%D5%A1%D5%B0%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6 

7.Հրանտ Արմեն (Քյություկյան)

Ազգությամբ հայ, մեծ մշակութային գործիչ Հրանտ Քյություկյանը, ով ավելի հայտնի է որպես Հրանտ Արմեն անվամբ նույնպես մասնագիտությամբ իրավաբան էր:1931 թ. ընդունվել է Դետրոյթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որի չորսամյա դասընթացը բարձր առաջադիմությամբ ավարտել է ժամկետից մեկ տարի շուտ և ստացել իրավունքի դոկտորի աստիճան: Իր հաջողություններով իր երկրի պատիվը միշտ բարձր պահող ամերիկահայ երիտասարդը երկար տարիներ է զբաղվել իրավաբանական գործունեությամբ և չափազանց նշանավոր դարձել այդ բնագավառում:Բացի իրավաբանությամբ զբաղվելուց Հրանտ Արմենը գրել է նաև երկեր, տպագրել մի շարք հոդվածներ և աշխատություններ:

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF_%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6 

8.Հակոբ Շահամիրյան

Հակոբ Շահամիրյանը 18-րդ դարի հայ և համաշխարհային իրավական մտքի հանճարներից է եղել:Շահամիրյանը գրել է աշխարհում առաջին  իրավաբանական փաստաթուղթը՝ <<Որոգայթ փառացը>>:Գրքի համահեղինակն է նաև Հակոբի հայրը՝ Շահամիր Շահամիրյանը:Աշխարհում կազմված առաջին սահմանադրությունը Շահամիրյանները նախատեսել էին ապագայում ստեղծվող հայկական անկախ պետության համար։ Այն ավելի շուտ սահմանադրության նախագիծ էր հանդիսանում:

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2_%D5%87%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%AB%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6 

9.Գրիգոր Կոյլավ

Մեծ հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Կոյլավը  հայագետ էր,իրավաբան,ինչպես նաև արվեստագետ: Կոյլավը ուսանել է ոչ միայն իրավաբանություն, այլև փիլիսոփայություն,նկարչություն և բնական գիտություններ:

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80_%D4%BF%D5%B8%D5%B5%D5%AC%D5%A1%D5%BE 

10.Վասիլե Կոնտա

  Կոնտան ռումինահայ իրավագետ է: Իրավաբանական դոկտորի աստիճան է ստացել Բրյուսելի համալսարանում: Եղել է իրավունքի մասնագետ Ցասսիի համալսարանում: Կոնտան գրել է նաև բանաստեղծություններ, զբաղվել է փիլիսոփայությամբ:Նրա աշխատություններն ու իրավաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս ամեն ինչում իր առաջադիմական հայացքները: 

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%BD%D5%AB%D5%AC%D5%A5_%D4%BF%D5%B8%D5%B6%D5%BF%D5%A1 


Комментарии
* Адрес электронной почты не будет отображаться на сайте.
ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ