25 Sep
25Sep

Ինչպե՞ս դառնալ իրավաբան,երբ չես հավատում քո ուժերին: 

Սիրելի ընթերցող,ինչպես հասկացար ես ինքս էլ ցանկանում եմ փոխել մասնագիտությունս և դառնալ իրավաբան։ Իրավաբան դառնալու համար անհրաժեշտ են հետևյալ կետերը,որոնք հաշվի առնելով ես ինքս էլ շարժվում եմ առաջ։ Սրանք են այն նախապայմանները,որոնք կօգնեն քեզ շարժվել դեպի ընտրածդ ուղին։

  1. Ցանկություն և սեր առ իրավաբանությունը. Էստեղ ամենակարևորն ու առաջնայինը հենց սրանք են: Դու երբեք չես դառնա լավ մասնագետ իրավաբանության ոլորտում,եթե աշխատանքիդ հիմքում ընկած չէ սերը:Սրա մասին պետք է միշտ հիշես և սրտումդ պահես սերը դեպի ընտրածդ ուղին:

  2. Դարձրու՛ այն նպատակ և շարժվի՛ր առաջ: Սա ոչ միայն վերաբերվում է կոնկրետ իրավաբան դառնալուն,այլ ցանկացած ուրիշ մասնագիտության: Պետք է անընդհատ քայլել,շարժվել դեպի նպատակը: Ուրեմն մի՛ կանգնիր ու մնա տեղումդ, անընդհատ կատարելագործվել է պետք:

  3. Ուսումնասիրիր հայտնի իրավաբանների կյանքը,անցած ուղին ու հասկացիր,թե ինչն է ավելի շատ քեզ դուր գալիս, թե ինչպիսի իրավաբան կլինես ինքդ: Հասկացիր, արդյո՞ք ընտրածդ ուղին հենց քեզ համար է:

  4. Ընտրիր այն ուսումնական հաստատությունը,որտեղ ցանկանում ես ստանալ կրթություն:Սա ևս շատ կարևոր պայման է:Ակնհայտ է,որ մեծ հեղինակություն և որակյալ կրթությունն ապահովող համալսարանը քեզ ավելի շատ հնարավորությւններ կտա դեպի ընտրածդ ուղին՝ իրավաբանությունը,քան ենթադրենք քոլեջը: Սակայն հիշեցնեմ նաև,որ ամեն ինչ մեծ հաշվով կախված նաև մեզնից:

  5. Մեծ ջանքեր գործադրիր համալսարանը բարեհաջող ավարտելու համար:Մեծ նշանակություն ունի նաև այն,թե ինչպես կավարտես համալսարանը:Սա քեզ համար կարևոր է նաև հետագայում պատշաճ աշխատանք գտնելու համար:

   Հիշի՛ր շատ կարևոր է,որ հավատաս ինքդ քեզ ու վստահես   ուժերիդ: Այդ ժամանակ դու կլինես  այն մասնագետը,որի մասին սկզբում երազում էիր,և որը դարձրեցիր նպատակ:


Комментарии
* Адрес электронной почты не будет отображаться на сайте.
ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ