Իրավական պետականության գաղափարը,որպես հասարակության առավել արդարացի կառուցվածք առաջին անգամ ձևավորվել է հին հույների մոտ, իրական պոլիսի մտային կերպարի տեսքով,որն իրենից պետք է ներկայացներ արդարացի և միասնական օրենքին ենթարկվող մարդկանց միավորում:Պետության և իրավունքի տեսության որպես առանձին գիտություն ձևավորումը եղել է բավականին բարդ և հակասական,սակայն ժամանակի ընթացքում փիլիսոփայական գիտելիքների շարքում առանձնացվում է իրավունքի փիլիսոփայությունը,որն ուսումնասիրում է հասարակական կյանքի պետա-իրավական կողմերը: Իսկ իր հանրագիտությամբ ճանաչված Դեմոկրիտը կարծում էր,որ պետության, քաղաքացիների բարօրությունը կախված է պետության կառավարման որակից:
Գիտե՞ք ,որ իրավաբանությունը համարվում է ամենահին, ամենահետաքրքիր և ամենապահանջված մասնագիտություններից մեկը: Եթե հետևեք աշխատանքի տեղավորման գործակալությունների միջին վիճակագրությանը, ապա կտեսնեք, որ մասնագիտությունների պահանջարկի 75%-ը պատկանում է իրավական ոլորտին: Իրավաբանության մեջ օգտագործվող տերմինների մեծ մասը ստեղծվել են դեռևս հին ժամանակներում: Այսպես, օրինակ դատախազ բառը թարգմանվում է, որպես << մարդ,ով հոգ է տանում ինչ-որ բանի մասին>>,իսկ այ իրավաբանը լատիներենից՝ <<իրավունք>>:
Պետք է տեղեկացնեմ նաև,որ Վասիլի Կանդինսկին, Պյոտր Չայկովսկին և Ալեքսանդր Սպենդիարյանը իրենց առաջին մասնագիտությամբ իրավաբան էին: Նշեմ նաև,որ ԱՄՆ-ի պատմության 44 նախագահներից 28-ը մասնագիտությամբ իրավաբան էին, ինչպես նաև ԱՄՆ Սենատի սենատորների ⅔-ը նույնպես իրավաբան են: