25 Sep
25Sep

Թե ի՞նչ է իրավաբանությունը կարող եք կարդալ էստեղ:

Նախ և առաջ ցանկանում եմ ներկայացնել,թե ինչ  է իրավաբանությունը: Կարծում եմ բոլորդ էլ  թեկուզ մի փոքր, բայց պատկերացում կազմում եք, թե ինչ է իրավաբանությունը: Իրավագիտությունը կամ իրավաբանությունը գիտություն է իրավունքի մասին: Իսկ իրավաբանները զբաղվում են իրավունքի բնույթի և զարգացման պարզաբանմամբ: հենց իրավաբաններն են բացահայտում այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կամ պետք է հիմնված լինի իրավունքը,դրա կապը այլ հաստատությունների հետ: Դեռ շատ վաղուց կրթական համակարգում իրավաբանության մասին որոշ տեղեկություններ եղել են, և ի սկզբանե այն որպես գիտություն մտել է փիլիսոփայության մեջ: Առաջին իրավաբանական դպրոցները եղել են Հռոմում, Կոստանդնուպոլսում,Աթենքում,Ալեքսանդրիայում և Կեսարիայում, որտեղ ուսումնասիրվել են հայտնի հռոմեացի  իրավաբանների գործերից:  Բայց այ ամենաառաջին իրավաբանական դպրոցը,որտեղ դասախոսություններից հետո քննարկումներ էին տեղի ունենում իրավաբանության վերաբերյալ հիմնադրվել է Մազուրեի Սաբինի կողմից՝ Սաբինյան դպրոցը:  Կարծում եմ,որ ոչ միայն իրավաբանները պետք է իմանան և գիտակցեն,թե ինչ է իրավաբանությունն ու իրավունքը,այլ կարևոր է,որ ցանկացած մարդ իմանա իր  իրավունքները,պարտականությունները։ Իր իրավունքներն իմացող մարդն ավելի գիտակից ու վստահ է իր քայլերում ու իր խոսքի մեջ։ 

Комментарии
* Адрес электронной почты не будет отображаться на сайте.
ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ