25 Sep
25Sep

Մահաթմա Գանդին այդ անհատներից մեկն էր՝ Հնդկաստանի ժողովրդի առաջնորդը,երկրի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը:Վստահ եմ, որ բոլորդ ծանոթ եք նրան գոնե մի փոքր: Մահաթմա Գանդիին անվանում էին նաև ՙՙհազարամյակի մարդ՚՚: Գանդին ասում էր, որ աշխարհում պայքարը ոչ թե լավ ու վատ մարդկանց միջև է, այլ ամեն մարդու հոգում՝ կյանքի և մահվան, բարու և չարի միջև: Յուրաքանչյուր ոք ընդունակ է մերժել չարը, և չարն արդեն անզոր կլինի նման որոշման դեմ: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ:Ֆիզիկապես շատ թույլ այս մարդու մեջ, ով ընդամենը 45 կգ էր կշռում, կար անհավանական ներքին մի ուժ, որին անհնար էր հաղթել որևէ ճանապարհով:Մահաթմա Գանդին 1888 թվականին մեկնում է Լոնդոն,որտեղ երեք տարի սովորում է իրավաբանության ֆակուլտետում և ավարտում: 1893 թվականին նա աշխատանքի է տեղավորվում Հարաֆային Աֆրիկայում ։ Այնտեղ սկսում է իր, և իր տեղացիների պաշտպանության գործընթացը։ Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնվում են արիության, արդարության ու ոչ բռնության վրա։ Ֆիզիկապես շատ թույլ այս մարդու մեջ, ով ընդամենը 45 կգ էր կշռում, կար անհավանական ներքին մի ուժ, որին անհնար էր հաղթել որևէ ճանապարհով:

  Հետաքրքիր էր չէ՞, ինձ համար էլ էր առանձնակի հետաքրքիր հենց  Գանդիի կենսագրությունն ու պատմությունը: Երբ ուսումնասիրում էի հայտնի իրավաբանների կյանքն ու համեմատություններ տանում, առանձնացրեցի հենց Գանդիին: Նրա կյանքի երեսուն սկզբունքները իրենց մեծ ու կարևորագույն իմաստն ունեն: Գանդին եղավ հենց այն փոփոխությունը, որը ուզում էր տեսնել աշխարհում:

Գանդին ասում էր. ՙՙ Ինչ էլ որ դուք անեք կյանքում, աննշան կլինի,  բայց չափազանց կարևոր է, որ դուք դա անեք:՚՚


Комментарии
* Адрес электронной почты не будет отображаться на сайте.
ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ